Logo LFA
 
  Եվրոպական կրթության և հետազոտությունների կենտրոնը և Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Եվրոպական շարժման և Սուրբ Պողոսի Ակադեմիայի հետ համատեղ կազմակերպում են 12-օրյա ուսումնական այց Գերմանիա, Բելգիա և Հոլանդիա։ Այցի նպատակը իրավաբան ուսանողներին, իրավաբանական բուհերի շրջանավարտներին, երիտասարդ գիտնականներին և գործող իրավաբաններին ԵՄ իրավունքին ծանոթացնելն է: >>
   
 
  «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ: >>
   
 
  Հայաստանի իրավաբանական հիմնադրամը իր գործունեության ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ կազմակերպել է մասնագիտական մի շարք գիտաժողովներ` նվիրված փաստաբանությանը, դատական համակարգին և ՀՀ Սահմանադրությանը: >>
   
 
  Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիմնադրված սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկության թվով 8 հասարակական կենտրոնները 2005 թվականի նոյեմբերի 1-ից քաղաքացիներին տրամադրեցին անվճար իրավաբանական խորհրդատվություն: >>