 |
|
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներն են. նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ իրավաբանական ներուժի համախմբմանը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը և փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը ու փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Իր հիմնադրման օրվանից Հայաստանի իրավաբանական հիմնադրամը ակտիվորեն իրականացնում է իր առաքելությունը, մասնավորապես, իր գործունեությունը հիմնականում կենտրոնացնում է ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացման և փաստաբանի դերի բարձրացման, ինչպես նաև ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին մասնագիտական զարգացման հարցերում աջակցության վրա:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը իրականացվող գործունեության շնորհիվ ձեռք է բերել մեծ թվով շահառուներ, շահակիցներ, գործընկերներ և ներկայումս նույնպես շարունակում է հանրապետական նշանակության իրավաբանական բնույթի հիմնախնդիրների լուծմանը ուղղված ծրագրերի իրականացումը:
|