Logo LFA
 
 
«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ
«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի կողմից: Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է` տեղակայված Վաշինգթոնում: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթն աշխարհում, որն անցկացվում է դատախաղի տեսքով: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ: 2000թ.-ից սկսած Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից Հայաստանում կազմակերպվում է «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը: 2003թ.-ից մրցույթի համակազմակերպիչներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: 2005 և 2007թթ. Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպվել է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:
 
«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան և միջազգային մրցափուլերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքից:
(Տես միջոցառման լուսանկարների հավաքածուն՝  Ֆոտոալբոմ):

Գործունեություն